Դեն Բիլզերյանը ներդրումներ անելու խոստում չի տվել. «Հրապարակ»

Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանին. Արխիվային լուսանկար
Վահան Քերոբյանը հայտնել է, որ նախագծերի քննարկում եղել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հայաստան ժամանած «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ներդրումներ անելու խոստում չի տվել։ «Հրապարակ» թերթը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որի հետ հանդիպում էր ունեցել Բիլզերյանը, հարցրել է` ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դենը։
«Ոչ մի խոստում, բայց նախագծեր քննարկվում են»,- կարճ պատասխանել է նախարարը։
Հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել և տեղեկացրել, որ հանդիպել է Հայաստան ժամանած Դեն Բիլզերյանին ու նրա հետ քննարկել Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։
Թերթը հիշեցրել է, որ Քիմ Քարդաշյանն էլ ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում ներքնազգեստի արտադրություն է սկսելու, սակայն այդ գաղափարն էլ մնաց օդում: