Չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել. Ավինյանը` Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը. Արխիվային լուսանկար
Ավինյանը խոստացել է քաղաքական ավելի ակտիվ շրջանում հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններին ու տարբեր ԶԼՄ-ներով իրեն առնչվող մեկնաբանություններին։ Նա հիշեցրել է, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են։
«Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով»,–գրել է նա։
Ավինյանը խոստացել է քաղաքական ավելի ակտիվ շրջանում հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա։