ԱԺ–ում կքննարկեն Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը

Ոստիկաններ. Արխիվային լուսանկար
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովում կքննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով:
Ներքին գործերի նախարարության վերստեղծման հարցը քննարկվում է ավելի քան մեկ տարի։ 2021 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։