ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն դիմել Է ՌԴ - ին՝ խնդրելով Ուկրաինայում գտնվող վարձկաններին կոմբատանտ ճանաչել, սակայն այդ թեման շարունակություն չի ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Որքան հասկանում եմ՝ թեման շարունակություն չի ունեցել, որոշակի ազդանշան է եղել ամերիկյան կողմից, հիմնականում կենտրոնացած այն բանի վրա, որ այդ անձինք պետք է դասվեն կոմբատանտների կարգին՝ Ժնևյան կոնվենցիաներով, նրանց վրա պետք է կոնկրետ պարտավորություններ տարածվեն»,- ասել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահՎլադիմիրՊուտինըհայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 135-րդ օրը։