Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի են անցել ավիացիայի ոլորտում

Զինվորի տան տղաները
Տղաներից գրեթե 30-ն աշխատում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներից ևս 11-ը աշխատանքի են անցել ավիացիայի ոլորտում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Զինվորի տան տղաները
«Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ մեր տղաներից 7-ն ընդունվել են ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին»,– նշել է Մուրադյանը։
Զինվորի տան տղաներից
Զինվորի տնից` օդանավակայան․ պատերազմն անցած տղաները «սև արկղեր» են վերծանում և ոչ միայն
Ծրագրի շնորհիվ Զինվորի տան տղաներից գրեթե 30-ն արդեն աշխատում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում:
Զինվորի տան տղաներից 7-ը հաշվապահություն կսովորեն