Ո՞ր փուլում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինարարությանը

Մ-6 ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ–ի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ ՏԿԵՆ–ի և ԱԶԲ–ի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Հ ՏԿԵՆ–ի և ԱԶԲ–ի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին
Մասնավորապես, շինաշխատանքներին հետևել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հիդեակի Իվասակին, հիմնադրամի և ԱԶԲ–ի այլ ներկայացուցիչներ։
Հ ՏԿԵՆ–ի և ԱԶԲ–ի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին
Նշենք, որ Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Ճանապարհի առաջին լոտում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, լոտ-2-ում կատարվում են եզրապատերի, իսկ լոտ-3-ում՝ ամրանավորված լիցքով պատերի կառուցման աշխատանքներ։