ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից, եթե մարտական գործողությունները շարունակվեն։ Այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել է Sky News Australia-ի եթերում։
«Այն (Ուկրաինան,-խմբ.) արդեն սկզբունքորեն չկայացած պետություն է, այն կարող է վերանալ աշխարհի քարտեզից։ Կարծում եմ, որ պետք է դադարեցնել կրակը»,- ասել է Մակգրեգորը։
Նրա խոսքով` արևմտյան երկրները սպառազինություն մատակարարելու փոխարեն պետք է նպաստեն Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը մտադիր է սադրել Կիևին «մինչև վերջին ուկրաինացին կռվելու համար»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 134-րդ օրը։