ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները պլանավորում են Սլավյանսկում(ԴԺՀ) մանկատուն պայթեցնել՝ անձնակազմի հետ միասին, որպեսզի ՌԴ Զինված ուժերին մեղադրեն առանց ընտրության գնդակոծությունների մեջ: Այդ մասին այսօր հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով ՝ «հավաստիորեն հաստատվել է, որ Սլավյանսկում ուկրաինացի ազգայնականների կողմից հերթական ցինիկ սադրանքն է նախապատրաստվում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերով, ռուսական զինված ուժերին քաղաքացիական օբյեկտներին առանց ընտրության հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու համար»:
«Այդ նպատակով «Տոպոլյոկ» մանկատան շենքում նեոնացիստները բռնությամբ պահում են հաստատության անձնակազմը։ Դրա հետ մեկտեղ շենքը ականապատված է, և ազգայնական ստորաբաժանումների զինյալները պլանավորում են այն պայթեցնել ռուսական զորքերի կողմից ռազմական օբյեկտներին հրետանային հարվածներ հասցնելուն զուգահեռ»,-ասել Է գեներալը:
Բացի այդ, ուկրաինացի ազգայնականները ծանր սպառազինություն և զրահատեխնիկա են տեղակայել Ավդեևկայում (ԴԺՀ) գտնվող բնակելի տան բակում և բնակիչներին արգելում են լքել այն՝ անվտանգության ապահովման պատրվակով, հավելել է Միզինցևը։
Նա նշել է, որ Սևերսկում՝ բնակելի տներում, նույնպես տեղավորվել են Ուկրաինայի զինված կազմավորումների ազգայնականները և կողոպուտով են զբաղվում:
«Զգալով իրենց լիակատար անպատժելիությունը, զինյալները առաձնահատուկ դաժանություն և ցինիզմ են դրսևորում քաղաքի բնակիչների, այդ թվում՝ ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ»,-հավելել է գեներալ-գնդապետը:
Զապորոժյեում և Խարկովի մարզի Զմիև քաղաքում, թիվ 2 դպրոցի շենքում նեոնացիստները նաև կրակային դիրքեր են կահավորել և զինամթերքի պահեստ են տեղակայել շենքերի նկուղներում, եզրափակել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 134-րդ օրը։