Ճապոնիան «սանձած էր պահում» ուկրաինացի ազգայնականներին, վկայում են փաստաթղթերը

Խորհրդային զորքերի հարձակումը Քվանտունյան բանակի դեմ. Արխիվային լուսանկար
1944 թվականի գարնանը, երբ պատերազմում ԽՍՀՄ-ի օգտին բեկում տեղի ունեցավ, Ճապոնիան արդեն փորձում էր բացահայտորեն չցուցադրել իր ագրեսիվ պլանները Խորհրդային Միության նկատմամբ։
Sputnik
Ճապոնական հետախուզությունը 1930-ականներին «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության»* ծայրահեղականներին օգնեց իշխանության գալ Հեռավոր Արևելքի ուկրաինացի ազգայնականների շրջանում, սակայն միևնույն ժամանակ թույլ չտվեց այնպիսի հակախորհրդային գործունեություն ծավալել, որ խանգարի ԽՍՀՄ-ի դեմ Տոկիոյի սեփական ագրեսիվ ծրագրերին։ Այդ մասին վկայում են Անվտանգության դաշնային ծառայության Պրիմորիեի վարչության առաջին անգամ գաղտնազերծված փաստաթղթերը, որոնց հետ ծանոթացել է ՌԻԱ Նովոստին։
Հրապարակված նյութերի թվում են, այսպես կոչված, «Ուկրաինայի ազգային գաղութի» առաջնորդների հարցաքննությունների արձանագրությունների լուսապատճենները․ հարցաքննությունները տեղի են ունեցել 1945 թվականի աշնանը ՍՄԵՐՇ խորհրդային ռազմական հակահետախուզությունում:
«Ուկրաինական ազգային գաղութը» ստեղծվել է 1934 թվականին, Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջուրիայի տարածքներում, այնտեղ գաղթած ուկրաինացի ազգայնականների նախաձեռնությամբ։ ՈւԱԳ-ի գործունեության նպատակը ԽՍՀՄ-ի դեմ ակտիվ պայքարն էր՝ Խորհրդային Միությունից Պրիմորիեն պոկելու և այնտեղ ուկրաինական ազգայնական պետություն ստեղծելու համար։ Ազգայնականների հույսն այդ գործում Ճապոնիայի և հիտլերյան Գերմանիայի օգնությունն էր։
Հակախորհրդային գործունեությունն ակտիվացնելու համար ՈւԱԳ-ն ստեղծեց «Ուկրաինական հեռավորարևելյան սեչ» հակախորհրդային երիտասարդական ազգայնական կազմակերպությունը, որն էլ հենց ծայրահեղ ազգայնական գաղափարների հիմնական տարածողը դարձավ։
«Նույն նպատակով 1936-1937 թվականներին «Ուկրաինական ազգային գաղութ» են ժամանել Բեռլինի «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության» կենտրոնի ներկայացուցիչներ Ֆյոդորովը, Մարկովը և ուրիշներ, որոնք ճապոնական ռազմական առաքելության, ինչպես նաև Ուկրաինայի ազգային կոմիտեի ղեկավար Ռոյի աջակցությամբ գաղութում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել»,-ասված Է հեռավորարևելյան ուկրաինացի ազգայնականների առաջնորդների ռեաբիլիտացիան մերժելու մասին դատական որոշման մեջ, որը կայացվել է արդեն 1990-ականների սկզբին:
Ֆյոդորովին (Կորդ-Ֆյոդորով), որը ծնունդով Արևմտյան Ուկրաինայից էր, Խարբինի ճապոնական ռազմական առաքելությունն աշխատանքի է դասավորել «Չուրին և կո» ընկերությունում՝ Մանչժոու-Դի-Գոյի խոշորագույն ռուսական առևտրաարդյունաբերական ձեռնարկություններից մեկում, հարցաքննության ժամանակ հիշել է ՈւԱԳ-ի վարչության վերջին նախագահ Ալեքսանդր Վիտկովսկին։
Ճապոնական ռազմական առաքելությունները հետախուզական մարմիններ են, որոնք ստեղծվել էին ԽՍՀՄ Հեռավոր Արևելքի հիմնական շրջաններում աշխատելու համար: Խարբինյան ՃՌԱ-ն (զորքերի Քվանտունյան խմբավորման տեղեկատվական-հետախուզական վարչությունը) ղեկավար մարմին էր հանդիսանում բոլոր ճապոնական ռազմական առաքելությունների և դրանց բաժանմունքների համար:
ԽՍՀՄ դաշնակիցները չեն կարողանում մարսել, որ իրենք չեն առաջինը Բեռլին մտել․ միջազգայնագետ
Վիտկովսկին հարցաքննության ժամանակ պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել իր նշանակումը ՈւԱԳ-ի ղեկավարի պաշտոնում։
««Ուկրաինայի ազգային գաղութի» նախագահի գործերը ես ընդունեցի1944 թվականի ապրիլի5-ին պրոֆեսոր Կուլյաբկո-Կորեցկուց՝ ճապոնական ռազմական առաքելության 3-րդ բաժնի պետ գնդապետ Մաեդայի հրամանով... Ես փորձեցի հրաժարվել դրանից, բայց վերջինս կատեգորիկ ձևով հրամայեց ինձ գլխավորել ՈւԱԳ-ի աշխատանքը, այդ պատճառով ես ստանձնեցի այդ պաշտոնը»,-ասել է Վիտկովսկին:
Խարբինի ՃՌԱ-ի երրորդ բաժինը պրոպագանդայիբաժինն էր, այն ստեղծել էին հիմնականում Մանջուրիա եկած գաղթականների հետ աշխատանքի համար։

«ՈւԱԳ-ի աշխատանքի վերաբերյալ հրահանգներ ստանալիս գնդապետ Մաեդան ինձ ասաց, որ մենք պետք է <…> Խորհրդային Միության մասին չարտահայտվենք ո՛չ բանավոր, ո՛չ տպագրության մեջ, ո՛չ բացասական, ո՛չ էլ դրական»,- պատմել է Վիտկովսկին։

Նրա խոսքով՝ «ԽՍՀՄ-ի հետ բարեկամության մասին կար ճապոնացիների ձևական հայտարարությունը, բայց խորհրդային հյուպատոսության հետ կապի համար Ճապոնիայի իշխանություններն ամենաանգութ ռեպրեսիաներնէին կիրրառում»։
1944 թվականի գարնանը, երբ պատերազմում ԽՍՀՄ-ի օգտին բեկում տեղի ունեցավ, Ճապոնիան արդեն փորձում էր բացահայտորեն չցուցադրել իր ագրեսիվ պլանները Խորհրդային Միության նկատմամբ, բայց գաղտնի կերպով շարունակում էր դրանք իրագործել։ Այդ պատճառով էլ ուկրաինացի ազգայնականների արմատական ձգտումները ճապոնացիները ստիպված էին կասեցնել։
«Գնդապետ Մաեդան ինձ հայտնել էր, որ ՈւԱԳ-ը ոչ մի քաղաքական գործունեությամբ չպետք է զբաղվի»,- պատմել է Վիտկովսկին:
««Ուկրաինայի ազգային գաղութը» պետք է զբաղվի իր ազգային գործով, դաստիարակի երիտասարդներին ուկրաինական ազգային ոգով։ Պահպանի ուկրաինացի ժողովրդի սովորույթները, նրա կենցաղն ու ավանդույթները: Զարգացնի դպրոցներն ու երեխաներին կրթություն ապահովի իրենց լեզվով, զբաղվի մշակութային-լուսավորչական գործունեությամբ։ Զբաղվի բարեգործական աշխատանքով՝ օգնի իր մերձավորներին։ Այդ նույնը, բառ առ բառ, ինձ իր մոտ կանչել ու հաստատել է Խարբինում ռազմական առաքելության ղեկավար գեներալ-մայոր Դոին»,- հավելել է Վիտկովսկին։
Նրա խոսքով՝ «Ճապոնիայի իշխանությունները «ինքնավարների» նկատմամբ որևէ բողոք չունեին, բայց նաև ոչ մի օգնություն չէին ցուցաբերում»։ Միաժամանակ ճապոնական ռազմական առաքելությունը ՈւԱԳ-ի վարչության նիստերին և խորհրդակցություններին պարբերաբար գործողում էր իր խորհրդականին։
«Ուկրաինական ազգային գաղութի» ծրագրերին 1945 թվականին վերջակետ դրեց Կարմիր բանակի կողմից ճապոնական զորքերի խմբավորման ջախջախումը։ Խորհրդային հատուկ ծառայությունները ձերբակալեցին ՈւԱԿ-ի ակտիվիստներին, դատարանի վճռով նրանց ուղարկել են կալանավայրեր: Արդեն ժամանակակից Ռուսաստանի օրոք նրանց ռեաբիլիտացիան մերժել են՝ որպես քաղաքական դրդապատճառներով պետական հանցագործություններ կատարած անձանց։
*Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն