Միխեիլ Սաակաշվիլին հանգուցյալի է նմանվել. փաստաբան

Միխեիլ Սաակաշվիլի
Փաստաբանի խոսքով` Սաակաշվիլու հիվանդությունները Վրաստանում չեն բուժվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել է, որ քաղաքական գործչի առողջական վիճակը վատացել է։ Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Online»–ը, նա այդ մասին ասել է IPN գործակալությանը։
«Դեմքը սևացել է, պիգմենտներ են հայտնվել, ձեռքերը թուլացած են, 2-3 օր առաջ մահացած մարդու տեսք ունի։ Վիճակը շատ ծանր է», – ասել է փաստաբանը։
Նա նաև հորդորել է հետաձգել քաղաքական գործչի պատժի կատարումը, մինչև բժիշկները որոշեն` որտեղ նա պետք է բուժում անցնի։ Խաչապուրիձեն ընդգծել է, որ Սաակաշվիլիի հիվանդությունները Վրաստանում չեն բուժվում։
Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել։
Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել բանկիրի սպանության և պատգամավորին ծեծի ենթարկելու գործով։ Քաղաքական գործչին մեղադրում են նաև սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները մսխելու և 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու մեջ։