Լոռիում հոշոտված դիակ են հայտնաբերել. տղամարդուն շուրջ 2 շաբաթ փնտրում էին

Ոստիկաններ
Կուրթան գյուղի բնակիչներից մեկը զանգել է ԱԻՆ և ասել, որ դիակի հոտ է առնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Լոռիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
«Հուլիսի 6-ին Կուրթան գյուղի 27-ամյա մի բնակիչ զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ ներքև իջնող ոտնահետք է նկատել ձորաբերանին, նաև դիակի հոտ է առնում: Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղին հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ»,– գրված է հաղորդագրությունում։
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին
Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1933 թ. ծնված Վազգեն Դավթյանի դիակն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Արթմեդ» ԲԿ–ի վերելակը պոկվել, ընկել է. զոհ կա