Լավրովը հանդիպումներ կունենա Թուրքիայի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախօրեին ժամանել է Ինդոնեզիայի Բալի կղզի՝ մասնակցելու G20–ի նախարարական հանդիպմանը, որի շրջանակում երկկողմ բանակցություններ կանցկացնի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպի Թուրքիայի և Չինաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Վան Իի հետ: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Այսօր նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի ևՉինաստանի ԱԳ նախարարների հետ»,-լրագրողներին հայտնել են նախարարությունում:
Նախօրեին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ժամանել է Ինդոնեզիայի Բալի կղզի՝ մասնակցելու G20-ի նախարարական հանդիպմանը: Նիստի ընթացքում Լավրովը մի շարք հանդիպումներ կունենա։
Ռուսաստանը միշտ այնպես է բանակցություններ վարում, որ հետո ամոթ չլինի․ Լավրով
Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններ նախատեսված չեն։