Կրասնոդարում պահեստ է այրվում

Հրշեջներ
Հրդեհի մարման աշխատանքներին 70 փրկարար է մասնակցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կրասնոդարի Պրիգորոդնի ավանում պահեստ է այրվում, կրակը տարածվել է հազար քառակուսի մետր տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունը:
«Ժամը 16:52-ին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 աստիճան»,- ասված է հաղորդագրությունում։
Հրդեհ Աբովյան փողոցում. ինչպես են հրշեջները մարում կրակը
Դեպքի վայրում հրդեհաշիջման շտաբ է հիմնվել, մարման աշխատանքներին ներգրավվել են 70 փրկարարներ և 26 միավոր տեխնիկա:
Կզըլում պահեստներ են այրվում. տեսանյութ