Կառավարությունը պարզեցնում է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգի մեջ։
Նոր կարգի համաձայն` դիմողն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն` կներկայացի դիմում-հարցաթերթ, որում ներառված կլինեն և՛ դիմումը, և արդեն լրացված հարցաթերթը։
Ո՞րն է անձնագրային վարչությունում աննախադեպ հերթերի պատճառը. պարզաբանում է ոստիկանությունը
Որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն ու մեկ միասնական փաստաթուղթ սահմանելն է, ինչը բխում է նաև այս տարվա հունիսի 25-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում» կատարված փոփոխություններից։