Կայացել է Ֆուտզալի աշխարհի առաջնության հիմնական փուլի վիճակահանությունը

Արխիվային լուսանկար
Հիմնական խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2022 թվականի աշնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Այսօր ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ֆուտզալի աշխարհի 2024 թվականի առաջնության հիմնական փուլի վիճակահանությունը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Չեխիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ։
Հիմնական խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2022 թվականի աշնանը։ Խաղացանկը կհրապարակվի ավելի ուշ։