ՀՌՕ ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում

Կա-52 ուղղաթիռ
Թռիչքներն իրականացվել են բարձրադիր վայրերում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ավիացիոն ստորաբաժանման Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի բարձր լեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Օդաչուներն առաջադրանքները կատարել են ցերեկային և գիշերային ժամերին տարբեր բարձրություններում, այդ թվում՝ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանների հատվածում։
Հայաստանում ռուսական ավիակայանի կործանիչները բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել
Բացի այդ, ուղղաթիռների անձնակազմերը որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել բարձրլեռնային գոտում, տարհանել պայմանական վիրավորներին, մշակել Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի զինծառայողների հետ գործակցությունը։
Ուսումնական թռիչքներում ներգրավվել են Հարավային ռազմական օկրուգի ավիաբազայի ավելի քան 150 զինվորականներ և շուրջ 15 միավոր տեխնիկա։
Հայաստանի երկինք են բարձրացել ՀՌՕ-ի Մի-8ՄՏՎ-ն ու «Ալիգատորները»