ՀԿԵ–ն ուղևորների թվի աճ է գրանցել բոլոր ուղղություններով

Երևան-Գյումրի էքսպրես ռեժիմով ընթացող էլեկտրագնացքն այս տարի 2 անգամ ավելի շատ ուղևոր է փոխադրվել՝ 11 500 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220 500 ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
«Ուղևորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205 500 ուղևոր, ընդ որում ՝ աճը կազմել է 15 տոկոս: Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով միջպետական երթևեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15 000 մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչքովիդյան` 2020 թվականի ցուցանիշը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան-Գյումրի էքսպրես ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում. 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարի երթուղով 2 անգամ ավելի շատ ուղևոր է փոխադրվել՝ 11 500 մարդ։
ՀԿԵ-ն սկսում է փոխադրումները Երևան-Բաթումի-Երևան երթուղով․ հրապարակվել է գրաֆիկը
Ընկերությունն աշխատում է նաև քաղաքացիներին դեպի երկաթուղի ներգրավելու ուղղությամբ, ինչի համար բանակցություններ են տարվում տեղական իշխանությունների հետ՝ ավտոմոբիլային ուղիները օպտիմալացնելու և երկրի գլխավոր երկաթուղային կայարաններն ակտիվացնելու նպատակով։