Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Ալի Շամխանիի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 7-ին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

«Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ալի Շամխանիին Հայաստան է հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Այցի շրջանակում հանդիպում է նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը
Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Բայրամովը` Աբդոլլահիանին