Եգիպտոսի հարավում ավտոբուս է վթարի ենթարկվել. 8 մարդ մահացել է, 36-ը` տուժել

Ավտոբուսը շրջվել է Աբու Սիմբել տանող մայրուղում, որտեղ տեղակայված են Հին Եգիպտոսի տաճարային համալիրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Եգիպտոսի հարավում խոշոր վթար է տեղի ունեցել, կան զոհեր և տուժածներ։ Այս մասին այսօր հաղորդել է al-Masry al-Youm-ը:

«Ավտոբուսը շրջվել է Ասուան նահանգի Աբու Սիմբել տանող մայրուղու վրա»,- նշվում է հրապարակման մեջ:

Վթարի հետևանքով 8 մարդ մահացել է, 36-ը՝ վիրավորվել։
Նշենք, որ Աբու Սիմբելում են գտնվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված Հին Եգիպտոսի տաճարային համալիրները։
Զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ վթար Բելառուսում. տուժել են 41 ռուսաստանցի