Բորիս Ջոնսոնը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշում է կայացրել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդիպաշտոններից:
Նա այս մասին այսօր ասել է իր նստավայրի մոտ տեղադրված ամբիոնից` դիմելով Մեծ Բրիտանիայի հանրությանը։
Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև կառավարության և կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը` միաժամանակ ասելով, որ նոր ղեկավարի ընտրության մեկնարկն արդեն տրված է։
Բորիս Ջոնսոնը նաև պատրաստականություն է հայտնել աջակցելու Բրիտանիայի նոր վարչապետին ու կուսակցության ղեկավարին։
Ինչպես արդեն հայտնել էինք, Մեծ Բրիտանիայում մեկ օրում կառավարության 36 աշխատակից է հրաժարական տվել։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակը, ինչպես նաև առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական են տվել: Հետո ևս 5 նախարարներ հրաժարական տվեցին` կոչ անելով Մեծ Բրիտանիայի վարչապետին վայր դնել իր լիազորությունները: