Արթուր Աբրահամը լավ երեկո է անցկացրել Դեն Բիլզերյանի հետ

«Պոկերի արքան» այցելել է նաև Երևանի կենտրոնում գտնվող իր բրենդային խանութը, որտեղ հանդիպել է երկրպագուներին և ներկայացրել իր «Դրվածք» գիրքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայտանում գտնվող ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի հետ։ Այս մասին տեղեկությունը նկարներին կից Աբրահամը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում։
«Երեկ Հայաստանում հիանալի ժամանակ անցկացրի իմ լավ ընկերոջ` Դեն Բիլզերյանի հետ։ Հաճելի երեկո Դեն Բիլզերյանի հետ Երևանում»,–նկարներին կից գրել է Արթուր Աբրահամը:
Նշենք, որ «Պոկերի արքան» Հայաստան է եկել հուլիսի 6–ին։ Նա այցելել է Երևանի կենտրոնում գտնվող իր բրենդային խանութը, որտեղ հանդիպել է երկրպագուներին և ներկայացրել իր «Դրվածք» գիրքը:
Հիշեցնենք, որ Բիլզերյանը 2018 թվականին այցելել էր Հայաստան, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։ Նա մեկնել էր Արցախ ու Սևանում ճաշել ՀՀ երկրորդ նախագահի որդու` Լևոն Քոչարյանի հետ։ Ամերիկահայ միլիոնատերը չէր մոռացել նաև իր գեղեցկուհիների մասին, թեև ամբողջ «հարեմին» հետը չէր բերել, այլ եկել էր միայն սևահեր Սայլեն Մեդեյրոսի հետ։