Աննա Հակոբյանը մեդալ է հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան 100-ամյա Արշալույս տատին

Աննա Հակոբյանը մեդալ է հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան 100-ամյա Արշալույս տատին
Արշալույս Թադևոսյանը խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակել է մինչև պատերազմի ավարտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Քաջարան համայնք և տեսակցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից 100-ամյա Արշալույս Թադևոսյանին, տեղեկացնում է Հակոբյանի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Քաջարան
Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին է հանձնել Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:
Արշալույս Թադևոսյանը պատերազմ է մեկնել 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։ Պատերազմի ժամանակ նա գնդացրորդ էր, խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակել է մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո Թադևոսյանը վերադարձել է Քաջարան և տարիներ շարունակ աշխատել է տեղի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:
Աննա Հակոբյանը մեդալ է հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան 100-ամյա Արշալույս տատին