Անհրաժեշտ է համազգային օրակարգ՝ զինված ուժերին աջակցելու համար․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինը կարևոր է համարում, որ մարտի դաշտում կռվող զինվորները զգան հայրենակիցների աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանին անհրաժեշտ է համազգային օրակարգ՝ զինված ուժերին աջակցելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Երկիրն ապրում է սովորական, խաղաղ կյանքով՝ ամառ է, արձակուրդ, մշակույթ, բայց տղաները նույն ժամանակ կրակոցների տակ վտանգում են իրենց կյանքը և կորցնում իրենց ընկերներին հանուն հայրենիքի: Հասարակության համախմբումը շատ կարևոր է, բայց մեզ անհրաժեշտ է համազգային օրակարգ՝ զինված ուժերին աջակցելու համար: Չափազանց կարևոր է, որ մեր զինվորները զգան այդ աջակցությունը»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը պաշտպանել է Լուգանսկի և Դոնեցկի ԺՀ-ների զինծառայողներին ռուս զինծառայողների հետ հավասարեցնելու գաղափարը։
«Գործնականում դա իրականացվում է, նման առաջարկի հետ ես համաձայն եմ»,- ասաց նա։
Այդ միտքը հնչեցրել է «Արդար Ռուսաստան հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Պետդումայում խմբակցությունների ղեկավարների հետ պետության ղեկավարի հանդիպման ժամանակ։