Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ու ճանապարհի ուղղությամբ. մեքենա է վնասվել

Ելփին. Արխիվային լուսանկար
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Կրակոցների հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։