Ուկրաինական ԶՈւ–ն Օդեսայի Կարմիր խաչի շենքի տանիքին շարժական ԶՀՀ է տեղադրել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքերն Օդեսայում Կարմիր խաչի մարզային կոմիտեի շենքի տանիքին շարժական զենիթահրթիռային համալիրներ են տեղադրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Ուկրաինայի Կարմիր խաչի կոմիտեի Օդեսայի մարզային կազմակերպության շենքի տանիքին (Կանատնայա փող.) Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները դիրքերը կահավորել են շարժական զենիթահրթիռային համալիրներով, այդ թվում օտարերկրյա արտադրության, հարակից տարածքում էլ զրահատեխնիկա են տեղադրել», – ասել է նա։
Բացի այդ, գեներալը նշել է, որ ուկրաինացի ազգայնականները Դոնբասի և Կիրովոգրադսկայա մարզի բուժհաստատություններում կրակակետեր, սպառազինության և ռազմատեխնիկայի պահեստներ են կահավորել, տեղի բնակչությունն էլ այդ մասին միտումնավոր չի տեղեկացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 133-րդ օրը։