ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ է սկսում։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ռազմաավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - ասաց նախարարը` հավելելով, որ մինչ այժմ Հայաստանում սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելող որևէ ռազմաուսումնական կենտրոն չի եղել։
Պապիկյանը հայտնեց, որ ակադեմիան ավարտելուց հետո սահմանապահ զորքերում ծառայության անցնելը կիրականացվի ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ, պաշտպանության նախարարի հրամանով։