ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսական աշխարհագրական ընկերությունը նախատեսում է Հայաստանում ազգագրական արշավ կազմակերպել։ Ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Իլյա Գուրովն այդ մասին հայտնել է «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ հանդիպմանը։
«Առաջիկա 1 տարում նախատեսվում է Հայաստանում «Ռուսական աշխարհի աշխարհագրությունը» խորագրով ազգագրական արշավ անցկացնել երկրում բնակվող էթնիկ ռուսների մշակույթի, կենցաղի և ավանդույթներն ուսումնասիրելու նպատակով»,- նշել է նա։
Կողմերը Ռուսաստանի և Հայաստանի միջև կրթամշակութային կապերի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկել:
Առաջիկայում կազմակերպությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվելու։