ՔՊ-ն Արմեն Խաչատրյանին պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ է ընտրել

ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Արմեն Խաչատրյանը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ կան պաշտպանության ոլորտում, և ճիշտ չէ պաշտոնը թափուր թողնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն ընտրեց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Նման որոշում կայացվեց հանձնաժողովի այսօրվա նիստում։
Նշենք, որ սա ընդդիմության «բաժին» փոխնախագահի պաշտոնն է, որի համար «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ականները շարունակաբար մերժում էին նրան։ Ի վերջո, իշխանությունն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ արեց, որպեսզի հնարավորություն ունենա հերթական մերժումից հետո իր թեկնածուին առաջադրել։

«Հանձնաժողովի 14 նիստ է կայացել, և բոլորին էլ ընդդիմադիրները ներկայացրել էին Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որը չէր ընտրվում։ Մինչ այս պահը հաստիքը թափուր էր, ընդդիմադիր մեր գործընկերներին ասել էինք, որ կարող են թեկնածու առաջադրել, սակայն նրանք չեն առաջադրել։ Իշխող խմբակցությունն էլ առաջադրել է Արմեն Խաչատրյանի թեկնածությունը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ի դեպ, բացի Խաչատրյանից, նիստին ներկա էր 4 անձ։
Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ բազմաթիվ խնդիրներ կան պաշտպանության ոլորտում, և ճիշտ չէ պաշտոնը թափուր թողնելը։
«Այո՛, ԶՈւ–ն պետք է ենթարկվի նախարարին և գերագույն հրամանատարին». Պապիկյանը` բանակի մասին