Պուտինի և Մակրոնի զրույցի հանրայնացումը տարակուսանք է առաջացնում. ՌԴ ԱԳՆ

Պուտինն ու Մակրոնը
Ալեքսեյ Զայցևն ընդգծել է, որ կատարվածը չի համապատասխանում դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ֆրանսիական ԶԼՄ-ների կողմից Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակության մասնակի հրապարակումն անընդունելի է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական ծառայության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Փետրվարի 20-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի բովանդակության մասնակի հրապարակումը չի կարող տարակուսանք չառաջացնել։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ հանրայնացվում են երկու երկրների ղեկավարների ոչ հրապարակային զրույցի մանրամասները։ Մենք դա անընդունելի ենք համարում»,- ասել է Զայցևը:
Նա ընդգծել է, որ դա չի համապատասխանում բարձր մակարդակի շփումների` դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկային։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի հրապարակմանը` նշելով, որ դիվանագիտական էթիկան ձայնագրությունների արտահոսք չի ենթադրում։
Օրերս «France 2» հեռուստաալիքը Ելիսեյան պալատի մասին փաստագրական ֆիլմ էր ցուցադրել։ «Նախագահը, Եվրոպան ու պատերազմը» խորագրով ֆիլմում խոսվում էր նաև Պուտինի և Մակրոնի` փետրվարի 20-ին կայացած զրույցի մասին։ Ֆիլմի հեռարձակումից մի քանի օր առաջ «Le Temps» պարբերականը հրապարակել էր նախագահների զրույցի վերծանումը:
Ինչպես Ֆուկույաման դարձավ Պուտինի «օգտակար ապուշը»