Մոսկվան Ջակարտային ասել է G20-ի գագաթնաժողովին մասնակցելու Պուտինի մտադրության մասին. ԱԳՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
ՌԴ առաջնորդի անունով Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից պաշտոնական հրավեր է ստացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը նախապես տեղեկացրել է Ինդոնեզիային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` G20–ի գագաթնաժողովին մասնակցելու մտադրության մասին, մասնակցության ձևաչափը կախված կլինի տարածաշրջանում համավարակային իրադրությունից և աշխարհում տիրող իրավիճակից։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ–ի կայքից։
«Ինչ վերաբերում է «քսանի խմբի» նոյեմբերյան գագաթնաժողովին, ապա ՌԴ առաջնորդի անունով Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից պաշտոնական հրավեր է ստացվել։ Նախնական կարգով Ջակարտային տեղեկացրել ենք գագաթնաժողովին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրության մասին», – գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մասնակցության ձևաչափը պետք է որոշվի կախված համաշխարհային զարգացումներից և Հարավարևելյան Ասիայում սանիտարահամաճարակային իրավիճակից։