ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և դրանց հետևանքով աշխարհում առաջացած մարտահրավերներին, այդ թվում՝ գնաճի և պարենային անվտանգության խնդիրներին ու դրանց հակազդման հնարավորություններին:
Նրանք կարևորել են և, որպես հայ-ամերիկյան համագործակցության ձեռքբերում, բարձր գնահատել վերջերս ստորագրված` ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Թրեյսիին ընդունել էր նաև մոտ մեկ ամիս առաջ` հունիսի 7-ին։ Նրանք քննարկել էին տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները։