Մեծ Բրիտանիայում մեկ օրում կառավարության 36 աշխատակից է հրաժարական տվել

Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները շարունակում են հրաժարականի դիմումներ գրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայում մեկ օրում կառավարության 36 աշխատակից է հրաժարական տվել, տեղեկությունը հայտնում է Sky News հեռուստաալիքը։

«Բորիս Ջոնսոնը ստիպված կլինի վերակազմավորել կառավարությունը, եթե, իհարկե, նա ողջ մնա 36 հրաժարականից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրապարակման մեջ ներկայացվում են կառավարության այն աշխատակիցների անունները, որոնք որոշել են լքել իրենց պաշտոնները։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակը, ինչպես նաև առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական են տվել: Դրանից հետո ևս 5 նախարարներ հրաժարական տվեցին` կոչ անելով Մեծ Բրիտանիայի վարչապետին վայր դնել իր լիազորությունները:
Իր հերթին Ջոնսոնը հայտարարել է, որ կառավարությունը չպետք է հրաժարական տա ճգնաժամային իրավիճակներում։