Մակեևկայում ուկրաինական զորքերի հրետակոծության հետևանքով 2 երեխա զոհվել է, 3-ը` վիրավորվել

Ուկրաինական տանկ. Արխիվային լուսանկար
Հրետակոծության հետևանքով վնասվածքներ են ստացել նաև երկու չափահաս խաղաղ բնակիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Երկու երեխա է զոհվել, ևս երեքը վիրավորվել են ուկրաինական զորքերի կողմից Մակեևկայի հրետակոծության հետևանքով: Տեղեկությունը հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։
«Ճշտված տվյալներով՝ 2 երեխա զոհվել է, 3-ը` վիրավորվել»,–ասված է շտաբի տելեգրամյան հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ վնասվածքներ են ստացել նաև երկու չափահաս խաղաղ բնակիչներ:
Ուկրաինայի ԶՈւ-ն առավոտից հրետակոծում է քաղաքը` հրետանի կիրառելով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 133-րդ օրը։