ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Խնդիր է դրված, որ «Ալաշկերտը» դուրս գա խմբային փուլ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղին ընդառաջ կայացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի նախախաղային ասուլիսը։
«Ինչ վերաբերում է վաղը կայանալիք խաղին, ասեմ, որ մեր մրցակիցը թույլ չէ։ Մեզ դժվար խաղ է սպասվում, հատկապես եթե հաշվի առնենք, որ պատասխան խաղը մրցակցի հարկի տակ է լինելու»,-ասաց Բարսեղյանը
Նրա խոսքով` «Ալաշկերտը» լավ նախապատրաստական շրջան է անցել ու գիտի իր ուժեղ և թույլ կողմերը։ Բարսեղյանը հավելել է, որ գոհ է տղաների աշխատանքից:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին: