«Կախարդական» սենյակներ, զարմացնող տեսարաններ. Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը

Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը
Իլյուզիաների թանգարանը դասական թանգարան չէ, այն իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գյումրիում` Շիրակացի 50/Ա հասցեում, այսօր պաշտոնապես բացվեց Հայաստանում առաջին Իլյուզիաների թանգարանը։ Այստեղ ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ կա։
Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը
Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն տեսնելու առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ, բացի զարմանալուց ու զվարճանալուց, կարելի է ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից:
Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը
Թանգարանի հիմնադրման գաղափարը համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանն ու իր ընկերն ունեցել են դեռ 3 տարի առաջ։ Հավանական վայր ընտրել են Երևանն ու Գյումրին, բայց վերջնական կանգ են առել Գյումրիի վրա, որպես զբոսաշրջության ակտիվ վայր։ Գյումրիում շատ են դասական թանգարանները, սակայն այս մեկը ժամանցային է ու տարբերվող:
Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը
«Սա դասական թանգարան չէ, իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք. այստեղ երեք երևույթները հանդիպում են։ Ցուցանմուշներից ամեն մեկն առանձին ծրագիր է։ Հուսամ` շատ շուտով սա կդառնա Գյումրու նոր այցեքարտը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամիրխանյանը։
Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը
Նա պատմեց, որ թանգարան բացելը բավականին բարդ ընթացք է ունեցել: «Սկզբում մեզ թվում էր, թե մենք կարողանալու ենք ընդամենը 2-3 ամսում ստեղծել թանգարան, բայց հետո հասկացանք, որ կան ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրի վրա է պետք ծախսել 2-3 ամիս»,-նշեց Գրիշա Ամիրխանյանը:
Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը
Անդրադառնալով գնային քաղաքականությանը՝ տոմսի առավելագույն արժեքը 4500 դրամ է, թանգարանի համահիմնադիրը փաստեց՝ հունիսի 11-ից՝ թանգարանի ոչ պաշտոնական բացման օրվանից, այցելուների թիվն ավելին է, քան ակնկալում էին։
Գյումրիում բացվեց Իլյուզիաների թանգարանը