ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
Ալի Շամխանիին Հայաստան է հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։