Հայտնի կիթառահար Կառլոս Սանտանան ուշաթափվել է բեմի վրա

Կառլոս Սանտանա. Արխիվային լուսանկար
Երաժիշտը մինչև շտապօգնության մեքենա տեղափոխվելը պատգարակի վրայից ձեռքով է արել երկրպագուներին։
Sputnik
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում տեղի ունեցած համերգի ժամանակ մեքսիկացի հայտնի երաժիշտ Կառլոս Սանտանան ուշաթափվել է բեմի վրա։ Տեղեկությունը թվիթերի իր էջում հայտնել է իսպանացի լրագրող Դավիթ Օրդազը։
Երաժիշտը մինչև շտապօգնության մեքենա տեղափոխվելը ուշքի է եկել ու պատգարակի վրայից ձեռքով է արել։
Նշենք, որ 75–ամյա Կառլոս Սանտանան մեծ ճանաչման է հասել 1960-ական թվականների` հիմնելով «Santana» բենդը:
2003 թ-ին Rolling Stone ամսագիրը երաժիշտին դասեց «100 ամենատաղանդավոր կիթառահարների» ցուցակի 20-րդ հորիզոնականում:
Այս տարիների ընթացքում 69-ամյա երաժիշտն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում` 10 «Գրեմմիի» եւ 3 «Latin Grammy»-ի: