Երևանում բախվել են Lexus–ը, Infiniti–ն, Kia–ն, Toyota Camry–ն և Opel–ը. կան տուժածներ

Բախման հետևանով Kia-ն կողաշրջվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են Lexus GX470, Infiniti FX30, Kia, Toyota Camry, Opel մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Բախման հետևանով Kia-ն կողաշրջվել է, 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շղթայական ավտովթար Երևանում. թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 3 մարդատարի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։