ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայ կիսապաշտպան 20-ամյա Էդգար Սևիկյանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Պարի ՆՆ»-ի հետ, տեղեկությունը հայտնում է ՌՊԼ-ի ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սևիկյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լևանտեում»։ Նա 2020-21 մրցաշրջանում Լա Լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում անցկացրել է 2 հանդիպում «Լևանտեի» հիմնական կազմում։
Սևիկյանը «Լևանտեում» հանդես է եկել 2017 թվականից, իսկ 2016 թվականից ֆուտբոլիստը հանդես է գալիս Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։