Բորելը պատասխանել է Ռուսաստանի հետ պատերազմի հնարավորության մասին հարցին

Ժոզեպ Բորել. Արխիվային լուսանկար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելը հայտարարել է, որ Եվրոպան չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Եվրոպան չի պատրաստվում պատերազմի Ռուսաստանի հետ, և պատժամիջոցները կմնան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հիմնական պատասխանը, ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք սկսեցինք մտադրություններից անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, այդ պատասխանի հիմքում այժմ տնտեսական պատժամիջոցներն են»,-ասել է նա:
Բորելը հավելել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված միջոցներն արդեն սկսել են գործել և առաջիկա ամիսներին կուժեղանան։
Գերմանիայում հայտարարել են ռուսական գազին փոխարինող գտնելու փորձի ձախողման մասին
Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի վրա։ Շատ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, սկսեցին ավելի բարձր հնչել Ռուսաստանի էներգիակիրներից հրաժարվելու կոչերը։ Այս միջոցառումները լուրջ հարված հասցրին Արևմուտքին՝ հանգեցրին գնաճի և պարենային ապրանքների և վառելիքի գների բարձրացմանը:
Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը, իսկ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ Նրա խոսքով, ներկայիս իրադարձությունները վերջակետ են դնում Արևմուտքի համաշխարհային գերիշխանությանը թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 133-րդ օրը։