ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթի առավելագույն արժեքը սահմանելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
«ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթի առավելագույն արժեքը 40-60 դոլարի մակարդակում սահմանելու հարցը», – նշում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ–ն ավելի վաղ պաշտոնական ամսագրում հրապարակել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որով նաև ռուսական նավթի ներմուծման արգելք է նախատեսվում։ Այդ արգելքը կտարածվի միայն ծովով իրականացվող մատակարարումներին, իսկ «Բարեկամություն» խողովակաշարով մատակարարվող նավթն արգելքի տակ չի ընկնում։