Վան Ին G20-ի շրջանակում կբանակցի Էնթոնի Բլինկենի հետ

Չինաստանի արտգործնախարար Վան Ի
Չինաստանի արտգործնախարարը մտադիր է երկկողմ հանդիպումներ ունենալ մի շարք խոշոր պետությունների արտգործնախարարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը հաստատել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի սպասվող հանդիպման մասին տեղեկությունը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպումը նախանշված է Ինդոնեզիայում G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։
Ըստ Չինաստանի ԱԳ Ն–ի` կողմերը քննարկելու են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ։
Նախարարության խոսնակը հայտնել է, որ G20-ի շրջանակում նախատեսված են նաև Վան Իի այլ երկկողմ հանդիպումներ մի շարք խոշոր պետությունների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ-ն այնքան ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային, որքան կպահանջվի. Բլինկեն