Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել, կան զոհեր ու վիրավորներ

Նախնական տվյալներով, վարորդը կորցրել է ավտոբուսի ղեկավարումը, ու մեքենան շրջվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, զոհվել է 6, վիրավորվել՝ 25 մարդ, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Ավտովթարը տեղի է ունեցել Կիրկլարելի-Ստամբուլ ավտոճանապարհին։ Միջքաղաքային ավտոբուսը Էդիրնե քաղաքից Բոդրում էր գնում։
Նախնական տվյալներով, վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, ու մեքենան շրջվել է։
Տուժածները հոսպիտալացվել են։