ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնում»։ Հայ ֆուտբոլիստը միացել է թիմի մարզումային ճամբարին, հաղորդում է express.de-ն։ Տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունը դեռ չի եղել։
29-ամյա ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Սարգիս Ադամյանը վարձակալությամբ անցկացրեց «Բրյուգեում»՝ դառնալով Բելգիայի չեմպիոն։
Transfermarkt.de-ն Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։
«Քյոլնը» Գերմանիայի առաջնության առաջին տուրում օգոստոսի 7-ին կընդունի «Շալկեին»։