ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրեր ունի երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացի մեկնարկի ֆոնին։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման տարբերակներ մշակվում են ոչ թե Կրեմլում, այլ պաշտպանության նախարարությունում, մենք արդեն բազմիցս ասել ենք, որ այնտեղ համապատասխան պլաններ կան, աշխատանքներ են տարվում մեր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասաց նա։
Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն գնահատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։