ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ քննարկել է Եկատերինբուրգում Հայաստանի Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Վահան Քերոբյանը` ֆեյսբուքյան իր էջում նաև լուսանկարներ հրապարակելով։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Enterprise Armenia-ի տնօրեն Լևոն Օհանեսյանը։