Պեսկովը մեկնաբանել է ՌԴ որոշ շրջաններում ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակի սահմանումը

Ուկրաինայի հետ սահմանակից մի շարք ռուսական շրջաններում հայտարարվել է ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ մի շարք շրջաններում ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակ սահմանելու հարցը։ Պեսկովի մեկնաբանությունը փոխանցել է ՌԻԱ Նովոստին։
«Սահմանվում է վտանգի այն մակարդակը, որը համապատասխանում է ներկա իրավիճակին։ Այսինքն` մակարդակը համապատասխանում է ընթացիկ պահին»,-հայտնել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե հիմքեր կա՞ն արդյոք պաշտպանության ավելի բարձր մակարդակ սահմանելու համար։
Ավելի վաղ Բելգորոդի մարզում ահաբեկչական վտանգի ժամկետը երկարացվել էր մինչև հուլիսի 9-ը, Ղրիմի որոշ շրջաններում մինչև հուլիսի 10-ը, իսկԲրյանսկի, Կուրսկի մարզերում մինչև հուլիսի 8-ը: Ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակը մինչև հուլիսի 8-ը երկարացվել է նաև Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում՝ երկրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկու հրամանով:
Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի