Նիկոլաևի մերձակայքում ՌԴ ՕՏՈւ–ն օտարերկրյա վարձկանների կենտրոնակայան է ոչնչացրել. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
ՌԴ ՊՆ–ն նոր մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը նախորդ օրվա ընթացքում մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Նիկոլաևի մարզի Լիմանի բնակավայրի մոտ օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
«Մեկ օրում բարձր ճշգրտության զենքով ԴԺՀ–ի Զվանովկա և Իվանո–Դարևկա բնակավայրերի շրջանում խոցվել է կառավարման երկու կետ, Խարկովի մարզի Կրասնոյեի շրջանում զինամթերքի և հրթիռահրետանային սպառազինության 4 պահեստ, ինչպես նաև 18 շրջաններում ՈւԶՈւ–ի կենդանի ուժ և զինտեխնիկա, այդ թվում Նիկոլաևի մարզի Լիմանի բնակավայրի շրջանում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ Խարկովում ոչնչացվել է մինչև 150 ուկրաինացի զինծառայող և 93-րդ մեքենայացված բրիգադի 12 միավոր զինտեխնիկա։
Նշվում է նաև, որ ՌԴ ՕՏՈւ–ն հակահետախուզական պայքարի ընթացքում մեկ օրում ԴԺՀ–ում խոցել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրետանային 4 դասակ, Խերսոնի մարզում հաուբիցների 1 հրետանային դասակ։
Ռուսական ավիացիան և հրետանին խոցել է նաև կառավարման երեք կետ, զինամթերքով և զենքով երկու պահեստ, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների Ս-300 ՀՕՊ համալիրի ռադիոլոկացիոն կայան։
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորները պատմել են խոշտանգումների մասին
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 132-րդ օրը։