Հրազդանում ավտոմեքենա է այրվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Այս գիշեր ժամը 04:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երկաթգծի թաղամասում այրվում է ավտոմեքենա:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել՝ 04:46-ին: Այրվել է «LuAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․):