Հնդկաստանի ԱԳ փոխնախարար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի ԱԳ փոխնախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հնդկաստանի ԱԳ փոխնախարար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։
Հնդկաստանի ԱԳ փոխնախարար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նշվում է, որ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար (փոխնախարար) Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նրանց ծանոթացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը և կարևոր փաստեր ներկայացրել Հայոց ցեղասպանության պատմությունից:
Բուրիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Վերման ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և ներկաների հետ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Սանջայ Վերման ջրել է տարբեր տարիներին հնդիկ պետական գործիչների տնկած արծաթափայլ եղևնիները:
Հիշողության պուրակում Սանջայ Վերման ջրել է տարբեր տարիներին հնդիկ պետական գործիչների տնկած արծաթափայլ եղևնիները